Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Լուրջ խնդիրներ՝ ԵՄ միասնական նպատակների ճանապարհին

Լուրջ խնդիրներ՝ ԵՄ միասնական նպատակների ճանապարհին
05.09.2026 | 11:54

Եվրոպական հաշվեքննիչ պալատը (ECA) հրապարակել է զեկույց, համաձայն որի՝ մինչև 2030-ը ԵՄ-ի՝ արտաքին ազդեցությանը (ընդհուպ ներխուժմանը) դիմակայելու կարողությունները դեռևս հարցականի տակ են։

«Ենթակառուցվածքների մասնատվածությունը և ԱՄՆ-ից կախվածությունը շարունակում են խոչընդոտել պաշտպանական պատրաստվածությանը»,- ասվում է զեկույցում:

The Guardian-ին տված հարցազրույցում CEA-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն կարող է զգալի առաջընթաց արձանագրել, եթե կտրուկ ավելացնի պաշտպանական ծախսերը և արագ ընդլայնի զինամթերքի արտադրությունը։ Սակայն ներկայումս առկա է ինչպես ծախսերի կրկնօրինակման, այնպես էլ ռազմական կարողությունների մի շարք ոլորտներում բացերի առաջացման վտանգ։ Զեկույցում ընդգծվում է, որ 2022թ. փետրվարից մինչև 2023թ. հունիսը ԵՄ անդամ երկրների պաշտպանական գնումների 78%-ը կատարվել է Միությունից դուրս շուկայից, ընդ որում՝ 63%-ը բաժին է ընկել ամերիկյան մատակարարներին։ Սա հակասում է Եվրամիության «Գնիր եվրոպականը» քաղաքականությանը, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը ԵՄ-ից դուրս մատակարարներից։

Աուդիտորների գնահատմամբ՝ ԵՄ-ն այսօր ավելի լավ է պատրաստված, քան 2019 թվականին, երբ իրականացվել էր նմանատիպ ուսումնասիրություն։ Սակայն անդամ երկրների ազգային ռազմա-պաշտպանական արդյունաբերությունների մասնատվածությունը և ԵՄ կառավարությունների միջև անբավարար համագործակցությունը լուրջ խնդիրներ են ստեղծում ԵՄ միասնական նպատակների համար։

Զեկույցի վերջում աուդիտորները նախազգուշացնում են, որ նույնիսկ արտակարգ իրավիճակներում երրորդ երկրներից սպառազինություն ձեռք բերելու դեպքում ԵՄ-ն պարտավոր է ունենալ Միության ներսում ռազմական կարևորագույն կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիր։

Այդպես Եվրոպական հաշվեքննիչ պալատը փորձում է ավելի մեծ կշիռ հաղորդել Ուրսուլա ֆոն դեր Լայենի թիմի հայտարարություններին, որոնք մշտապես կոչ են անում ավելացնել ծախսերը համաեվրոպական նախագծերի համար, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու նպատակով։

Այնուամենայնիվ, եվրոպական մայրաքաղաքները տարեցտարի ավելի քիչ են ցանկանում մասնակցել Բրյուսելի կողմից առաջարկվող և թանկացող նախագծերին։ Այս հարցում հատկապես աչքի են ընկնում Գերմանիան և Ֆրանսիան՝ ԵՄ-ի գլխավոր դոնորները։ Այս երկրների մոտ արդեն կարծես առկա են բյուջետային խնդիրներ, ինչի պատճառով նրանք անցել են խնայողության ռեժիմի։

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 5201

Մեկնաբանություններ